«Goris Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին:
«Goris Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:
Գործունեության ընթացքում «Goris Media Group»-ը հիմնել է ֆեյսբուքյան «Goris Today», «Today», «Սյունիք 24», «Զանգեզուրն Այսօր», «Goris Today ժամանց», «Goris Today AUTO» էջերը, «Սյունեցիներ», «Սյունիքի կրթական ցանց», «Հայտարարություններ՝ Սյունիքում» խմբերը:
«Goris Media Group»-ը գործում է Գորիս քաղաքում:
«Goris Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբը մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման ու դրանց սփռման գործում։ Ակումբի հիմնական լսարանը այն անձինք ու կազմակերպություններն են, որոնք շահագրգիռ են ստանալու հավաստի տեղեկատվություն Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Սփյուռքի, աշխարհի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։
«Goris Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբ
- Լուրեր Հայաստանից, Արցախից և աշխարհի բոլոր ծայրերից,
- Թարմ լրահոս:
«Goris Media Group»-ի գլխավոր խմբագիր՝ Սերգեյ Ավանեսյան
Հասցե` ք. Գորիս, Գալստյան 62
Էլ. փոստ` syuniknews@mail.ru
«Goris Media Group»-ի ադմինիստրատորների թիմը ներկայացված է ստորև.
Կայքի կամ էջերի նյութերը, տեսանյութերը և լուսանկարները մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, հղումը (hyperlink) պարտադիր է: Էջերի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց «Goris Media Group»-ի խմբագրության համաձայնության, արգելվում է:
Կայքում և էջերում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն ադմինների կամ «Goris Media Group»-ի խմբագրության տեսակետը: Կայքի և Էջերի տարբերանշանները (նշանները) պաշտպանված են օրենքով: Դրանց անօրինական օգտագործումը, պատճենումը, տարածումը հեղինակային իրավունքի խախտում է, ինչը հանգեցնում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Հեղինակային իրավունքներ
Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են նյութի հեղինակի մտավոր սեփականությունը (իսկ հեղինակը մատնանշված չլինելու դեպքում՝ բոլոր իրավունքները պատկանում են «Goris Media Group»-ին), որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ։ Այլ կայքերից և/կամ հեղինակների կողմից կայքում և/կամ ֆեյսբուքյան էջերում տեղադրված նյութերի վերջնամասում պարտադիր կերպով նշվում է հեղինակը և/կամ նյութի աղբյուրը, ինչով և սահմանվում է նյութի հեղինակի մտավոր սեփականությունը։
Կայքում և ֆեյսբուքյան էջերում օգտագործված նկարները հանդիսանում են դրանց հեղինակի մտավոր սեփականությունը (անգամ այն դեպքում, երբ նկարի վրա դրված է «Goris Today» ջրանիշը): Հեղինակը մատնանշված չլինելու դեպքում, եթե նկարը պատրաստված է «Goris Media Group»-ի կողմից՝ բոլոր իրավունքները պատկանում են «Goris Media Group»-ին:
Գովազդ
Հրապարակված և կայքում ցուցադրվող գովազդների բովանդակության համար «Goris Media Group»-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
© «GORIS MEDIA GROUP»