ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈւ, ՍՏՈՐԵՎ ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ «ԳՈՐԻՍ ՄԵԴԻԱ ԳՐՈւՊ»-Ի ԷՋԵՐՈւՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՅՈւԹԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈւ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
«Գորիս Մեդիա Գրուպ»-ի էջերում գովազդային նյութեր, հայտարարություններ տեղադրելու համար գործում են հետևյալ սակագները.
☑ իրերի, պարագաների և այլնի կորստի, որոնման հայտարարություն՝ 2000 դրամ (1 հրապարակում)
☑ մեկանգամյա տեղադրում (1 օր)՝ 3000 դրամ (1 հրապարակում),
☑ երկանգամյա տեղադրում (1 օր)՝ 4000 դրամ (2 հրապարակում)****,
☑ երեքօրյա թարմացումով տեղադրում (օրական 1 անգամ)՝ 6000 դրամ (3 հրապարակում)***,
☑ երեքօրյա թարմացումով տեղադրում (օրական 2 անգամ)՝ 7000 դրամ (6 հրապարակում)***,
☑ մեկշաբաթյա թարմացումով տեղադրում (օրական 1 անգամ)՝ 8000 դրամ* (7 հրապարակում)***,
☑ մեկշաբաթյա թարմացումով տեղադրում (օրական 2 անգամ)՝ 12000 դրամ** (14 հրապարակում)***,
☑ մեկամսյա թարմացումով տեղադրում (օրական 1 անգամ)՝ 20000 դրամ (30 հրապարակում)***,
☑ մեկամսյա թարմացումով տեղադրում (օրական 2 անգամ)՝ 35000 դրամ (60 հրապարակում)***:
☑ կայքում բաներների վճարները սահմանված են այստեղ:
Սահմանված ժամկետներից այլ ժամկետներ ընտրելու դեպքում գումարը հաշվարկվում է սահմանված ժամկետի արժեքին գումարելով օրական վճար: Օրինակ՝ 10 օր, օրական 1 անգամ հրապարակելու համար հաշվարկվում է 1 շաբաթի արժեքը՝ 8000 դրամ, որին գումարվում է 3 օրվա արժեքը՝ 9000 դրամ:
ԿԱՅՔՈւՄ ԲԱՆԵՐՆԵՐԻ տեղադրման համար վերոնշյալ սակագներից յուրաքանչյուրի համար սահմանվում է հավելավճար, որոնք տարբերվում են ըստ բաների տեղադրման հատվածների: Հատվածներին և հավելավճարների չափերին կարող եք ծանոթանալ այստեղ: Բաներների պատվերի դեպքում մշտական պատվերների համար գործում են զեղչեր:
*Շաբաթական թարմացում ընտրելու դեպքում գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթվա համար 8000 դրամ, սկսած 4-րդ շաբաթից հաշվարկվում է մեկամսյա թարմացման սակագնով։
**Շաբաթական թարմացում ընտրելու դեպքում գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթվա համար 12000 դրամ, սկսած 4-րդ շաբաթից հաշվարկվում է մեկամսյա թարմացման սակագնով։
***Հրապարակումները նշված ժամկետից դուրս զրոյացվում են և հաջորդ շաբաթներ փոխանցման ենթակա չեն:
****2 հրապարակումը կարող եք օգտագործվել 1 օրվա ընթացքում:
Ի գիտություն. «Գորիս մեդիա գրուպ»-ի բոլոր էջերում, խմբերում և կայքում գովազդային նյութերը, հայտարարությունները հրապարակվում են միայն վճարումը հաստատվելուց հետո: Բոլոր ադմինիստրատորներին արգելվում է հրապարակել գովազդային նյութեր, հայտարարություններ, եթե վճարումը չի հաստատվել գլխավոր ադմինիստրատորի կողմից: Չօգտագործված հրապարակումները պահվում են առավելագույնը 5 օր, 5 օրից հետո բոլոր չօգտագործված հրապարակումները զրոյացվում են: Փոխանցված գումարը հետվերադարձի ենթակա չէ, անկախ այն հանգամանքից հրապարակումների ամբողջ փաթեթն օգտագործվել է, թե ոչ:
Ինֆորմացիան հրապարակվում է «Գորիս մեդիա գրուպ»-ի ֆեյսբուքյան հետևյալ էջերում և խմբերում.
- «Goris Today»
- «Goris Today ժամանց»
- «Goris Today AUTO»
- «Սյունիք 24»
- «Զանգեզուրն Այսօր»
- «Today»
- «Սյունեցիներ»
- «Հայտարարություններ՝ Սյունիքում»
Ինչպես նաև «www.goristoday.am» կայքում:
Վճարումը կարող է կատարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով
Անկանխիկ եղանակով վճարումը կարող եք կատարել «Արդշինբանկ»-ի բանկային քարտի հաշվին՝ հետևյալ տվյալներով.
Քարտապանի քարտային հաշիվ՝ 2470054329810000,
Քարտապան՝ Սերգեյ Ավանեսյան:
Տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել «Գորիս Մեդիա Գրուպ»-ի էջերին:
Կայքի կամ էջերի նյութերը, տեսանյութերը և լուսանկարները մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, հղումը (hyperlink) պարտադիր է: Էջերի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց «Goris Media Group»-ի խմբագրության համաձայնության, արգելվում է:
Կայքում և էջերում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն ադմինների կամ «Goris Media Group»-ի խմբագրության տեսակետը: Կայքի և Էջերի տարբերանշանները (նշանները) պաշտպանված են օրենքով: Դրանց անօրինական օգտագործումը, պատճենումը, տարածումը հեղինակային իրավունքի խախտում է, ինչը հանգեցնում է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Հեղինակային իրավունքներ
Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են նյութի հեղինակի մտավոր սեփականությունը (իսկ հեղինակը մատնանշված չլինելու դեպքում՝ բոլոր իրավունքները պատկանում են «Goris Media Group»-ին), որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ։ Այլ կայքերից և/կամ հեղինակների կողմից կայքում և/կամ ֆեյսբուքյան էջերում տեղադրված նյութերի վերջնամասում պարտադիր կերպով նշվում է հեղինակը և/կամ նյութի աղբյուրը, ինչով և սահմանվում է նյութի հեղինակի մտավոր սեփականությունը։
Կայքում և ֆեյսբուքյան էջերում օգտագործված նկարները հանդիսանում են դրանց հեղինակի մտավոր սեփականությունը (անգամ այն դեպքում, երբ նկարի վրա դրված է «Goris Today» ջրանիշը): Հեղինակը մատնանշված չլինելու դեպքում, եթե նկարը պատրաստված է «Goris Media Group»-ի կողմից՝ բոլոր իրավունքները պատկանում են «Goris Media Group»-ին:
Գովազդ
Հրապարակված և կայքում ցուցադրվող գովազդների բովանդակության համար «Goris Media Group»-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
© «GORIS MEDIA GROUP»