Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Իսպանիան երկրում 15 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Իսպանիայի կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերն իր երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար»,- հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Արտակարգ դրությունը, որը, Սանչեսի խոսքով, պաշտոնապես կորոշվի նախարարների կաբինետի նիստում, կառավարությանը իրավունք կտա ձեռնարկել ամենալայն միջոցները։ Նա չի հստակեցրել, թե ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբողջ երկրում փակվել են դպրոցները, շատ կինոթատրոններ, թատրոններ և խաղահրապարակներ, իսկ դատական գործընթացները դադարեցվել են մի քանի շրջաններում:
Իսպանիայում վարակի բռնկման պատճառով չեղյալ են հայտարարել ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 3 հազար մարդ։ Վարակի հետևանքով երկրում մահացել է 84 մարդ։
Ավելի վաղ վիրուսը ախտորոշել էին հավասարության հարցերով իսպանացի նախարար Իրենե Մոնտերոյի մոտ։ 
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (14.03.2020)
Դիտումներ: 282 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիր...
Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիր...

«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալ...
«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...

#ՄնաՏանը. Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանց...
#ՄնաՏանը. Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանց...

#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...
#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...

#ՄնաՏանը | Կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո...
#ՄնաՏանը | Կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...
Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62