Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, հայտնում է Sky News-ը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ դրություն»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա վարակի տարածման կանխարգելմանն ուղղված դաշնային միջոցներ տրամադրել նահանգներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլար հատկացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ՝ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Ներկայում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1629 դեպք, որից 41-ը՝ մահվան ելքով։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 13 դեպք։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (14.03.2020)
Դիտումներ: 388 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000...
Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

«Շքեղ հյուրանոց կորոնավիրուսի համար…». հայտնի ռուս...
«Շքեղ հյուրանոց կորոնավիրուսի համար…». հայտնի ռուս...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62