Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը: Ներկայիս դրությամբ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում վարակվածության 8 դեպքի մասին: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսը համաճարակ ճանաչելու հետ կապված քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու համար համաձայն Ղազախստանի հանրապետության օրենսդրությանը, Ղազախստանի հանրապետության ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն 2020թ. մարտի 16-ի ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ից) մինչև 2020թ. ապրիլի 15-ի ժամը 07:00-ն (Երևանի ժամանակով 05:00-ն)»,-ասված է հրամանագրի տեքստում: Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։ Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 278 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|