«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անվճար կտեղափոխի Երևան, որից հետո ինքնաթիռի անձնակազմը կինքնամեկուսան

Atlantis European Airways» ավիաընկերության թռիչքների անվտանգության և որակի հսկողության մենեջեր Նատալյա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում, որում գրանցված է Նատալյա Վլադի անունով, գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարտի 14-ի վաղ առավոտյան «Atlantis European Airways» ավիաընկերության անձնակազմն ու ուղեկցորդների խումբը մեկնել են Մոսկվա, որտեղից էլ՝ Հռոմ, որպեսզի Երևան վերադարձնեն Իտալիայում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիներին: Նատալյա Վլադին գրել է.

«Մենք, իհարկե, մեր երկրում այնքան էլ հայտնի չենք, ինչպես «Ryanair-ը», որը 35 եվրոյով էժան ճանապարհորդություններ նախընտրողներին տարավ մեկ ուղղությամբ և, հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները, դադարեցրեց թռիչքներն Իտալիա: Եվ ահա, հենց մեր ավիաընկերությունն ու իր ղեկավար կազմն է որոշում կայացնել բերել մեր հայերնակիցներին անվճար:

Թռիչքի ժամանակ թե անձնակազմի անդամներին, թե ուղևորներին կցուցաբերվի պրոֆեսիոնալ մոտեցում: Ուղևորներին կտրվեն դիմակներ և ձեռնոցներ, որպեսզի նրանք խուսափեն ցանկացած շփումից: Մենք բոլորս անհանգստանում ենք այս թռիչքի, մեր ընկերների ու գործընկերների համար, բայց, միևնույն ժամանակ, վստահ ենք նրանց պրոֆեսիոնալիզմի վրա, քանի որ մենք բոլորս նախկին «Արմավիայի» աշխատակիցներն ենք, որը տարիներ շարունակ ծառայել է իր երկրին:

Հիշեք 2012 թվականին մեր քաղաքացիների տարհանումը Դամասկոսում և Բեյրութում գտնվող պատերազմական գոտուց: Դա մենք էինք: Հիմա էլ հենց մենք՝ նախկին «Արմավիայի» անձնակազմն ու ուղեկցորդները մեկնել ենք Իտալիա: Անձնակազմի անուններ չեմ տա, սակայն նրանց մասին կլսեք հետո: Կարևորն այն է, որ մարտի 16-ին՝ երկուշաբթի երեկոյան մեր բերած բոլոր ուղևորներն առողջ լինեն: Թռիչքից հետո մեր անձնակազմը կինքնամեկուսացվի»,- գրել է Նատալյա Վլադին:

Նա հավելել է, որ վերադարձից հետո կհրապարակի չվերթը նախաձեռնող, կազմակերպող և իրականացնող բոլոր մարդկանց անունները՝ այժմ շնորհակալություն հայտնելով օդանավի Կապիտան Վարդան Սարգսյանից, երկրորդ օդաչու Կարեն Սարգսյանից, տեխնիկական տնօրեն Իշխան Ադամյանից, բորտուղեկցորդների ծառայության ղեկավար Ամալյա Ավետիսյանից, բորտուղեկցորդներ Հայկ Այվազյանից և Սաթենիկ Հարությունյանից, հենց որոնք էլ պատրաստում են թռիչքը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (15.03.2020)
Դիտումներ: 257 | Վարկանիշ: 0.0/0
Մահացել է Սու-34 կործանիչի նախագծի հեղինակ Ռոլան Մ...
Մահացել է Սու-34 կործանիչի նախագծի հեղինակ Ռոլան Մ...

«Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ա...
«Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ա...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երր...
Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երր...

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...

#ՄնաՏանը | Արցախի ընտրություններն աշխարհի համ...
#ՄնաՏանը | Արցախի ընտրություններն աշխարհի համ...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62