Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 18-ի, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային: Առողջապահության նախարարը նշել է, որ վարակակիրներից 7-ը Թուրքիա է եկել Եվրոպայից, 3-ը` ԱՄՆ-ից, 5-ը` Սաուդյան Արաբիայից: Քոջան տեղեկացրել է նաև, որ հիվանդներից երկուսը վարակվել են Թուրքիայում գրանցված առաջին վարակակիրների հետ շփման հետևանքով: Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 364 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|