Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել արտասահմանցիների և ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, սահմանափակումն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից և կշարունակվի մինչև մայիսի 1-ը: Արգելքը չի տարածվում ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդների, ինչպես նաև դիվանագետների և Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած անձանց վրա: Բացի այդ, սահմանը հատել կկարողանան նավերի և գնացքների անձնակազմերը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ այդ միջոցները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին: Վերջինս հիշեցրել է, որ սահմանափակումները պայմանավորված են հատուկ հանգամանքներով և կրում են բացառապես ժամանակավոր բնույթ: Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 93 մարդ: Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 295 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|