Դոլարի փոխարժեքը գերազանցել է 80 ռուբլին
Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ 6 տոկոսի աճ է գրանցել՝ աճուրդի նախորդ շրջանի փակման տվյալների համեմատ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ առևտրային հարթակի տեղեկությունների համաձայն՝ դոլարի փոխարժեքը կազմում է 50.01 տոկոս ռուբլի: Վերջին անգամ դոլարն այդ մակարդակին հասել էր 2016 թվականի փետրվարին: Նշվում է, որ եվրոյի փոխարժեքն աճել է 4.8 տոկոսով՝ հասնելով 86.87 ռուբլու: Հիշեցնենք, որ ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքները միջազգային շուկայում զգալի աճ էին գրանցել օրեր առաջ՝ հասնելով 73,29 և 82,2 ռուբլու՝ համապատասխանաբար: Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 401 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|