Իրանը հայտարարել է COVID-19-ի համար բուժման արդյունավետ մեթոդ ստեղծելու մասին
Իրանում գիտնականները հայտարարել են, որ նրանք հայտնաբերել են պատրաստուկների համադրություն` նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբը բուժելու համար: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական հանձնաժողովի ղեկավար Մոստաֆա Գանեին՝ հայտնում է IRNA-ն: «Այդ միջոցը բաղկացած է երեք դեղերի համադրությունից և կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդների մոտ կրճատում է հոսպիտալացման տևողությունը մինչև չորս օր»,- ավելացրել է Գանեին: Նրա խոսքով՝ այս դեղը ընդունող հիվանդների խմբի 40%-ը դուրս է գրվել հոսպիտալացումից հետո՝ մինչև չորս օրվա ընթացքում։ Աղբյուրը՝ https://www.1in.am/ | |
| |
Դիտումներ: 1459 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|