Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմի աջակցության համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: «Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.02.2020)
Դիտումներ: 465 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...
Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...
Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...
Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62