Իտալացի ինժեներները դայվինգի համար նախատեսված դիմակներից բժշկական թթվածնային դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցներին օգնելու համար: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ինժեներները բժշկական պարագաները պատրաստում են 3D տպիչով ստեղծված շնչառական փականների օգնությամբ: Բրեշիա քաղաքում գործող ստարտափի մասնագետներն այս նախաձեռնությամբ հանդես են եկել, որ որպեսզի հիվանդանոցներում անհրաժեշտ սարքավորման պակաս չլինի: Նշվում է, որ բժշկական սարքի կարևորագույն մասը 3D տպագրության միջոցով ստացված փականներն են, որոնք դիմակը միացնում են թթվածնի խողովակին: Ընկերությունում օրական 100 այդպիսի փականներ են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել հիվանդության պատճառով ճգնաժամի կենտրոնում հայտնված երկրի բժիշկներին հոգ տանել հիվանդների մասին: Իտալիան կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկիրն է Եվրոպայում, որտեղ մահացության ցուցանիշը գերազանցել է 5400-ը:
Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 286 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|