#ՄնաՏանը. Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։

Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։

Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.03.2020)
Դիտումներ: 281 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...

Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հ...
Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հ...

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիա...
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիա...

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...
Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է ...
ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է ...

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրե...
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրե...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62