ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

«Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հսկողությունը շարունակվում է»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման և 13 դեպք է գրանցել երկրում: Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից  4-ը՝ մահվան ելքով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (21.02.2020)
Դիտումներ: 449 | Վարկանիշ: 3.0/1
Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...
Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

Փետրվարի 23-ին նշվում է Բուն Բարեկենդանը
Փետրվարի 23-ին նշվում է Բուն Բարեկենդանը

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...
Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...

Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...
Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62