#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման համար Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը»,– գրել է Ստեփանյանը։

Խոսնակը նշել է, որ այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։

«Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը»,– նշել է խոսնակը։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.04.2020)
Դիտումներ: 280 | Վարկանիշ: 2.0/1
#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...
#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...
Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...
#ՄնաՏանը. Ռուսական գազի գինը Եվրոպայի եւ Հայաստանի...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանա...
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանա...

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիա...
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62