Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում:

«Անձամբ ես եղել եմ Միլան-Երևան թռիչքի ուղևոր և տեսել եմ, թե ինչ է կատարվել այդտեղ: Խնդիրն այն էր, որ կար check-in-ի ընդամենը մեկ սեղան և բազմաթիվ ուղևորներ: Այնտեղ ուղղակի սխալ էր կազմակերպված գրանցման գործընթացը: Միլանում մնացել էր 31 ուղևոր, նրանք դիմել են Passenger.am-ին և մենք դեպքի հետ կապված պայքարելու ենք, որպեսզի բոլորի իրավունքները լինեն պաշտպանված և այդ չվերթով Երևան չեկած ուղևորները ստանան փոխհատուցում»,- նշեց Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար:

«Ես հարցը բարձրացրել եմ և անձամբ տեղյակ եմ պահել Ryanair ընկերությանը, թե ինչ է տեղի ունեցել օդանավակայանում, որպեսզի իրենք հստակ իմանան խնդիրը և փորձեն ուսումնասիրել եղելությունը»,- ասաց Ռևազյանը:

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորի մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնել էր Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։ Ըստ Միլանի օդանավակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, հունվարի 28-ին Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Passenger.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (21.02.2020)
Դիտումներ: 441 | Վարկանիշ: 0.0/0
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել...

Ավստրալիայի ներքին գործերի նախարարը վարակվել է կոր...
Ավստրալիայի ներքին գործերի նախարարը վարակվել է կոր...

#ՄնաՏանը. Հայաստանը միացել է Թուրքիայի դեմ Եվրամիո...
#ՄնաՏանը. Հայաստանը միացել է Թուրքիայի դեմ Եվրամիո...

ԵՄ բրյուսելյան գրասենյակում գրանցվել է կորոնավիրու...
ԵՄ բրյուսելյան գրասենյակում գրանցվել է կորոնավիրու...

Սիրիան խոցել է Էրդողանի ստորագրած անօդաչուն
Սիրիան խոցել է Էրդողանի ստորագրած անօդաչուն

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել ...
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...

Քրդերը Մասիս լեռան շրջակայքում սպանել են 79 թուրք ...
Քրդերը Մասիս լեռան շրջակայքում սպանել են 79 թուրք ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62