#ՄնաՏանը | Կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը. Սայմոն Ադամս

Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը կասկած չունի, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։ «Արմենպրես»-ը Սայմոն Ադամսի հետ զրուցել է 1915թ. Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչման և փոխհատուցման մասին։

- Պարոն Ադամս, Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց ո՞րը պետք է լինի առաջավոր մարդկության գլխավոր խնդիրը՝ ճանաչման ու դատապարտման հասնելու, նման ոճրագործությունները կանխելու տեսանկյունից։

- Մենք պետք է վերջ դնենք ցեղասպանության ժխտմանը։ Հայոց ցեղասպանության պատմական իրականության ճանաչումը չափազանց կարևոր է։ Լինի դա Հայաստանում 105 տարի առաջ, թե Մյանմարի Ռոհինջայի դեմ այսօր, այն ըմբռնումը, թե ինչպես և ինչու է կատարվում ցեղասպանությունը, կարևոր դեր է խաղում դրա կրկնությունը կանխելու գործում։

- Արդյոք հնարավո՞ր է հասնել ճանաչման Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով այդ պետության ագրեսիվ-ժխտողական քաղաքականությունը։

- Ես կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ պատմական վկայությունները ապշեցնում են, այլև այն պատճառով, որ ավելի ու ավելի քիչ կառավարություններ ամբողջ աշխարհում պատրաստ են օգնել Անկարային պահպանել այդ սուտը: Թուրք ժողովուրդն ինքը նույնպես կարևոր դեր է խաղում մարդու իրավունքների խախտումների բացահայտման և անցյալի վայրագությունների հետ հաշտվելու գործում։ Ավտորիտար կառավարությունը կարող է հետաձգել պատմության հետ այդ առերեսումը, բայց այն չի կարող հավերժ թաղել այն։

- Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը՝ արդար հատուցման տեսանկյունից։

- Ես կարծում եմ, որ այդ հարցն ավելի լավ է թողնել Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին։ Ինձ համար կարևորը երկու երկրների միջև հաշտեցման գործընթացը սկսելն է, որը հիմնված է Ցեղասպանության իրողությունը, որպես աղետալի իրադարձություն հայ ժողովրդի համար, ճանաչելու վրա։

- Պատմական արդարության վերականգնման համար արդյոք բավակա՞ն են միայն ճանաչումն ու Թուրքիայի կողմից ներում հայցելը։

- Իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ հայերի մեծ մասն այդ հարցի մասին չի մտածում Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր փոխհատուցումների տեսանկյունից։ Ամենից շատ նրանք, ըստ երևույթին, ցանկանում են ճանաչել ցեղասպանության իրողությունը որպես թուրքերի և հայերի միջև հաշտեցման ավելի լայն գործընթացի նախաբան։ Բայց քանի դեռ Ցեղասպանության ժխտման ստին Թուրքիան իր ներսում չի առերեսվել, այն չի կարող հաղթահարվել։

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (24.04.2020)
Դիտումներ: 206 | Վարկանիշ: 0.0/0
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...

#ՄնաՏանը. Պարետային ժամ՝ Թբիլիսիում
#ՄնաՏանը. Պարետային ժամ՝ Թբիլիսիում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...

Գվատեմալայի իշխանությունները կորոնավիրուսի տարածմա...
Գվատեմալայի իշխանությունները կորոնավիրուսի տարածմա...

Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...

ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...
ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ապաքինվել...
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ապաքինվել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62