Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը: Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»։ Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Լատվիայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը: Աղբյուրը՝ https://armtimes.com/ | |
| |
Դիտումներ: 230 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|