Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո

Իտալիայի հյուսիսում գտնվող Կոդոնո քաղաքում 5 օրով փակվում են բարերը, դպրոցները, գրասենյակներ՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու 6 դեպքի արձանագրմամբ: Այս մասին հայտնում է Local-ը՝ հավելելով՝ շատերը կարող են վարակված լինել:

Կոդոնո քաղաքը, որը 15 000 բնակչություն ունի, գտնվում է Միլանից մոտ 60 կմ հեռավորությամբ՝ Լոմբարդիա նահանգում:

Նշվում է, որ հաստատված հիվանդներից մեկի վիճակը ծանր է. 38-ամյա տղամարդն ինտենսիվ հսկողության տակ է գտնվում:  

Ոչ պաշտոնական տեղեկություններով Լոմբարդիայում 14 մարդ է վարակվել կորոնավիրուսով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Իտալիայում կորոնավիրուսից մահացության երկրորդ դեպքի մասին: Երկու դեպքն էլ գրանցվել է Լոմբարդիա նահանգում:  

Վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (22.02.2020)
Դիտումներ: 439 | Վարկանիշ: 0.0/0
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Տեղ համայնքի գրադարանը...
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Տեղ համայնքի գրադարանը...

Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62