Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք, որից 8-ը՝ մահացու ելքով

Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։

«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։

Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում  արձանագրվել են փետրվարի 19-ին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (23.02.2020)
Դիտումներ: 1769 | Վարկանիշ: 0.0/0
Մահացել է Սու-34 կործանիչի նախագծի հեղինակ Ռոլան Մ...
Մահացել է Սու-34 կործանիչի նախագծի հեղինակ Ռոլան Մ...

#ՄնաՏանը | Արցախի ընտրություններն աշխարհի համ...
#ՄնաՏանը | Արցախի ընտրություններն աշխարհի համ...

Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե...
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե...

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...
Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...

#ՄնաՏանը | Թուրքիայի Այդըն նահանգում հայտնաբե...
#ՄնաՏանը | Թուրքիայի Այդըն նահանգում հայտնաբե...

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պատասխանել է Վրաստանի հ...
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պատասխանել է Վրաստանի հ...

Այսօրվանից փակ են Եվրոպայի սահմանները, վաղվանից՝ Ռ...
Այսօրվանից փակ են Եվրոպայի սահմանները, վաղվանից՝ Ռ...

Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երր...
Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երր...

«Ուհանից շատ հեռու ենք… խուճապ չկա». Կապանցի անգլե...
«Ուհանից շատ հեռու ենք… խուճապ չկա». Կապանցի անգլե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62