Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադրություն է տարածել, որտեղ նշված է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, Թովուզի ուղղությամբ  զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ 

Նույն հաղորադրությամբ ադրբեջանական կողմը պնդում է, թե «հայկական կողմը ևս կորուստներ ունի», սակայն, ՀՀ Պն֊ն ավելի վաղ հերքել էր, որ հայկական կողմից կորուստներ կան։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (12.07.2020)
Դիտումներ: 481 | Վարկանիշ: 0.0/0
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...
Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...
Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...
«Գորիս» ԲԿ-ի պոլիկլինիկայում բնակչության բոլոր խմբ...

Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր
Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...
Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62