Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.Info

Հուլիսի 12-ին Ադրբեջանի ՊՆ֊ն պաշտոնապես հայտարարել էր, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը 2 կորուստ և 5 վիրավոր ունի։ Ադրբեջանական սոցկայքերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ այդ կորուստներից մեկը ենթասպա 1987թ. ծնված Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն է (Sadıqov Vüqar Lətif oğlu)։

Ըստ հրապարակումների՝ Սադիգովը Աղստաֆայի շրջանի Յուխարը Գյոյչելի գյուղից է։

Նշենք, որ երկրորդ կորստի մասին ևս ունենք որոշակի տեղեկություններ, սակայն այս պահին դրանք ճշտում ենք։ Տվյալներ կան նաև այն մասին, որ վիրավորներից մեկը ևս մահացել է։

Նշենք նաև, որ այս կորստի մասին գրել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:



Աղբյուրը՝ https://lurer.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (12.07.2020)
Դիտումներ: 1789 | Վարկանիշ: 0.0/0
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...
Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...
Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...

Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)
Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)

«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...

Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...
Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62