ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը․ Սամվել Մարտիրոսյանի պարզաբանումը

Հայկական բանակի կրակից զոհեր տված Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ կիրառել են հրետանի, ականանետեր, տանկեր, ինչի հետևանքով, իբրև թե գիշերային մարտերում ոչնչացվել է մարտական հենակետ։

Կից հրապարակվել է տեսանյութ, որը ինչպես Factor.am-ին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Արմեն Մարտիրոսյանը, տարօրինակություններ է պարունակում․ «Ադրբեջանցիները հայտնել են գիշերային հարվածների մասին, սակայն տեսանյութում ակնհայտ երևում է, որ գիշեր չէ, ցերեկն է նկարահանված, այսինքն՝ միջադեպի սկսվելուց ավելի վաղ ժամանակ է նկարվել տեսանյութը։ Ստվերների ուղղությունը, որ նայենք, էսպիսի ստվերներ լինում են ցերեկվա ժամ 13։00 – 14։00-ի կողմերը, մինչդեռ իրենք նշում են, թե գիշերն է տեղի ունեցել»։

Սամվել Մարտիրոսյանին տարօրինակ է թվում նաև հարվածի ուղղությունը․ «Եթե դանդաղ նայենք հարվածի պահը, տեսնում ենք, որ հարվածը գալիս է թիկունքից։ Ակնհայտ է, որ սա հնարավոր չէր, եթե ենթադրաբար սա մեր դիրքերը լինեն։ Երևում է, թե Ադրբեջանը որ կողմում է, իսկ հարվածը գալիս է էն կողմից, որտեղ մեքենայի ճանապարհն է, որն ակնհայտորեն, մեր դիրքեր է տանում։ Էստեղ տարբերակ կա, որ անօդաչու են օգտագործել, բայց ենթադրում եմ՝ սա էս անգամ՝ գիշերը չի եղել։ Իրենք չեն հայտնել, որ անօդաչու են օգտագործել»,- Factor.am-ին հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Արմեն Մարտիրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:



Աղբյուրը՝ http://Factor.am
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (13.07.2020)
Դիտումներ: 586 | Վարկանիշ: 0.0/0
Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...
Ստեփանավանում 2 հետիոտնին Mercedes-ով վրաերթի ենթա...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...
Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...

Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...
Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62