ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգությունն են հայտնում` կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական բախումից հետո, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- նշել է մամուլի խոսնակը:

ՀԱՊԿ-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև:

«Ռազմաքաղաքական ղեկավարության հատվածը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը՝ ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- նշել են ՀԱՊԿ-ում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը, բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (14.07.2020)
Դիտումներ: 88 | Վարկանիշ: 0.0/0
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...
Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62