Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին խորը մտահոգություն էր հայտնել ու նշել, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 97 | Վարկանիշ: 0.0/0
Հանրապետության նախագահը ստորագրել է Սահմանադրությա...
Հանրապետության նախագահը ստորագրել է Սահմանադրությա...

Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...
Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62