Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները պարունակող հարթակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաքերային թիմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը հայտնում է, որ գործողություն արդյունքում իրենց ձեռքն են ընկել ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

«Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է հայտարարությունում:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ «Ֆեյսբուք» կամ Հեյդար Ալիևի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին մի էջում, որտեղ պատկերված է ՀՀ դրոշը և գրված է. «Եթե դուք չդադարեցնեք ձեր գրոհը մեր տարածքների վրա, ես կանջատեմ ձեր ամբողջ ինտերնետ հասանելիությունը»:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 212 | Վարկանիշ: 0.0/0
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը
Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...
Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...
Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...

Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...
Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62