Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։  Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարությունը հուսով է հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը:

«Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (14.07.2020)
Դիտումներ: 83 | Վարկանիշ: 0.0/0
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...

Միջպետական և հանրապետական ճանապարհների մասին օպերա...
Միջպետական և հանրապետական ճանապարհների մասին օպերա...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62