Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ- ադրբեջանական սահմանին

Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակի հայտարարությունը հրապարակված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում:

«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և երկխոսության մեջ մտնել ՝ իրավիճակը դեէսկալացնելու և հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է խոսնակը:

ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բանակցային գործընթացին ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է նախարարության խոսնակը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (14.07.2020)
Դիտումներ: 98 | Վարկանիշ: 0.0/0
Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական տեղամասի ռեկու...
Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական տեղամասի ռեկու...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...
Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62