ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Քանի որ Ադրբեջանն ուժեղացնում է իր անդրսահմանային հարձակումը, այդ փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմադրել և զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանը նշել է, որ հարցի քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Ներկայացված օրինագծով նախատեսվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 129 | Վարկանիշ: 0.0/0
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել Քարաթափո...
Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել Քարաթափո...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...
Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...
«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62