Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (15.07.2020)
Դիտումներ: 152 | Վարկանիշ: 0.0/0
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...

ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...
ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62