Սյունիքում կորած բնակչի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց. ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի անհետացման հետ կապված հարցը, Ադրբեջանում անազատության մեջ պահվող Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։

«Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն ինձ այսօր տեղեկացրեց, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը (արդյունքների մասին մենք նույնպես կտեղեկացվենք):

Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 1319 | Վարկանիշ: 0.0/0
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ ...
Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ ...

Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...
Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...
Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Լավագույն ավանդույթները շարունակվում են.«Կապանյան ...
Լավագույն ավանդույթները շարունակվում են.«Կապանյան ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62