Ներքին Խնձորեսկից անհետացած քաղաքացու հարցով ՄԻՊ-ը դիմել է ԿԽՄԿ-ին

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի  Ադրբեջանում հայտնվելու հարցով ՄԻՊ-ը հատուկ գործընթաց է նախաձեռնել: Այս մասին տեղեկացրեց Արման Թաթոյանը՝ Իջևանում ճեպազրույցի ժամանակ:

«Այդ հարցով ես երեկ խոսել էի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ: Քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ այդ հարցը։ Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ,  նախաձեռնել են հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։

Այսօր մենք հրապարակային աղյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն»,- ասաց Թաթոյանը։

Նաև նշեց, որ կապի մեջ կլինեն միջազգային գործընկերների հետ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում։  Այս պահին կապի մեջ են նաև անհետացած և Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի ազգականների հետ:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 543 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...
ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...
Ապրիլին Գորիսը մեկ շաբաթով կդառնա Հայքի գլխավոր ՏՏ...

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...
Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...

Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...
Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...

Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը
Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 65 ամյակը

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62