ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովը նամակ է հղել պետքարտուղարին և Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Գաս Բիլիրաքիսը նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Թուրքիայի հակահայկական հռետորաբանությունը և վերանայել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Չափազանց մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած խախտումների աճով: Գնահատելով Պետքարտուղարության՝ հուլիսի 13-ին արված հայտարարությունը, որով հանդարտության կոչ էր արվում հակամարտության կողմերին, կարծում ենք, որ Թրամփի վարչակազմն ավելին կարող է անել հրադադարը խախտելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Միացյալ Նահանգները չպետք է օգնություն տրամադրի անշրջահայաց, ավտորիտար երկրին, ինչպիսին Ադրբեջանն է, հատկապես, երբ այն սպառնում է ժողովրդավար գործընկեր երկրին, ինչպիսին Հայաստանն է: Եվս մեկ անգամ հորդորում ենք աշխատել մեր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ խրախուսելու Ալիևի ռեժիմին ընդունել Ռոյս-Էնգելսի առաջարկները»,- ասվում է կոնգրեսականների նամակում:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 115 | Վարկանիշ: 0.0/0
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյա...
Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյա...

Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մա...
Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մա...

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62