Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է. Գերմանիան օժանդակում է ՀՀ-ին

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության Գերմանական օդուժը (Team Luftwaffe) պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան ուղարկված հումանիտար առաքելությանը:

Հայտարարության մեջ ասված է. «Քաղաքացիական-ռազմական համագործակցության լավ օրինակ. #Team_Luftwaffe-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնության տրամադրման նպատակով տեղափոխել է բժշկական անձնակազմ և սարքավորումներ»:

Հումանիտար առաքելության մասին հաղորդագրությունը տարածել է նաև ԳԴՀ ԶՈՒ (Bundeswehr) պաշտոնական կայքէջը՝ «Գերմանիան աջակցում է Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում» վերնագրով:

«Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է: Գերմանիան Հայաստան է ուղարկում առողջապահության ոլորտի 16 մասնագետ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ: Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված է հասցրել գրեթե երեք միլիոն բնակչությամբ այդ երկրին, որտեղ կա շուրջ 33.000 վարակված անձ: Գերմանական օդուժն ապահովում է օգնության փոխադրումը:

Երկուշաբթի առավոտյան Քյոլնում պատրաստ կանգնած էր A310 մակնիշի «Կուրտ Շումախեր» 10+23 գրանցմամբ օդանավը՝ վերալիցքավորվելով իր կարևոր առաքելության համար: Անհատական պաշտպանիչ սարքավորումները, շնչառական սարքերը և դեղորայքը սպասում են օդային բեռնաթափման զինծառայողների կողմից օդանավում պահեստավորվելուն: Գերմանական Միջազգային որոնողական և փրկարարական կազմակերպության (ISAR) բժիշկները և մասնագետները, գերմանական օդուժով ուղևորվում են Երևան՝ իրենց հայ գործընկերներին սատարելու համավարակի դեմ պայքարում՝ կամավոր հիմունքներով: «Իմ թիմը կազմված է բացառապես կամավորներից, որոնք այս առաջադրանքի համար արձակուրդ են վերցրել»,- հայտնում է թիմի ղեկավար Սթիվեն Բայերը՝ հավելելով.

«Թիմն արդեն նմանատիպ գործողությունների փորձառություն ունի: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը ներառում է որոնողական և փրկարարական աշխատանքներից մինչև բժշկական օգնություն»:

Օդանավում է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: «Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դաշնային կառավարությանն այս առաքելությունը կազմակերպելու համար: Գործուղվող բուժանձնակազմը բաժանվելու է երեք խմբերի՝ տեղակայվելով երեք տարբեր հիվանդանոցներում, որտեղ, մասնավորապես, բուժվում են COVID-19-ով վարակված հիվանդները: Վստահ եմ, որ գերմանացի բժիշկներն իրենց փորձով և գիտելիքներով մեծ ներդրում կունենան Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- նշել է դիվանագետը:

«Հայաստանը, որի տարածքը մոտ 30.000 քառակուսի կիլոմետր է և գրեթե համապատասխանում է Բրանդենբուրգի տարածքին, ներկայումս համավարակի պատճառով հայտնվել է բավականին բարդ դրության մեջ: Մինչ այժմ երկրում գրանցվել է ավելի քան 600 մահվան դեպք: Երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին մեծ թիվ է: Բունդեսվերի համար աջակցության ցուցաբերումը տարբեր պատճառներով նաև պատվի խնդիր է: Բարեկամ Հայաստանն իրեն որպես շատ հուսալի գործընկեր է դրսևորել նաև ռազմական համագործակցության հարցերում, օրինակ՝ Աֆղանստանում: Հայաստանին նման օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել նախկինում լավ համագործակցության համար: Ներկայումս Գերմանիան բավական լավ է վերահսկում համավարակը: Մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրված տեմպի նվազումը դեռևս պահպանվում է, երկրորդ ալիք չի սկսվել: Նաև դրա արդյունքում է դաշնային կառավարությունը կարողանում հաջող կերպով միջազգային օգնություն ցուցաբերել: Աջակցությունը Հայաստանին նաև լավ համակարգված քաղաքացիական-ռազմական համագործակցության վառ օրինակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։



Աղբյուրը՝ https://freenews.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 137 | Վարկանիշ: 0.0/0
Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական գործ...
Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական գործ...

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

Անվճար հետազոտություն Սյունիքում
Անվճար հետազոտություն Սյունիքում

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ ...
Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62