Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մեկ արկի պատճառով տունն ամբողջությամբ քանդվել էր. Արման Թաթոյանը

Քաղաքացիական վնասների մեծ մասը հասցված է Այգեպար գյուղին, կա 11 տուն, որը ենթարկվել է հրետանակոծության։ Բնակիչների հետ զրույցները ցույց են տալիս, որ խոսքը գնում է այնպիսի հրետանային արկերի մասին, որոնք ներսից պարզապես պայթում են և բեկորների են վերածվում ու կարող են կյանքին վնաս տալ և ունեն խոշտանգման ու անվերականգնելի վնասներ հասցնելու հատկություններ։ Այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ նշեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին:

«Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դեպքեր արձանագրեցինք, որ մեկ արկի պատճառով տունը ամբողջությամբ քանդվել էր: Չինարի գյուղում համայքի ղեկավարի ուղեկցությամբ բնակիչները ցույց տվեցին այն տունը, որտեղ արկը ընկել էր և չէր պայթել: Մենք ականատես եղանք, որ Այգեպարում տներից մեկը հրդեհվել էր, քանի որ արկը տան վրա էր ընկել: Եթե նշանակետով տանիքին հարվածելով՝ կարող է ավերակի վերածել այդ տունը, սա վկայում է այն մասին, որ խոսքը գնում է քաղաքացիական բնակչությանը կյանքին և առողջությանը վնաս հասցնելու մտադրության մասին, ինչպես նաև տվյալ պարագայում՝ արդեն սեփականությանը և գույքին վնաս հասցնելու մասին»,- նշեց ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը ընդգծեց, որ պետք է կարևոր արձանագրում արվի միջազգային զեկույցներում այն մասին, որ բոլոր բնակավայրերը ոչ ռազմական օբյեկտներ են եղել, տվյալ տարածքում ռազմական որևէ օբյեկտ չի եղել. «Մենք տեսանք, որ ադրբեջանական բնակավայրերում տեղակայված է ռազմական տեխնիկա: 2016 թվականի մայիսին, երբ փաստահավաք աշխատանքներով մեկնել էի Արցախ, նույնը արձանագրել էինք այդ ժամանակ, որ քաղաքացիական բնակավայրերում տեղադրվում է ռազմական տեխնիկա և դրանով փորձ է արվում հայկական պատասխանի դեպքում ասել, որ վնաս է հասցվում քաղաքացիական բնակչությանը: Եվ սա հստակ շեշտադրումով պետք է առանձնացնել: Քանի որ կորոնավիրուսի պայմաններում կա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ ուղղված բոլոր պետություններին, որ որևէ մեկը ռազմական գործողություններ իրականացնելու իրավունք չունի: Դա կոպիտ խախտում է և հնարավորություն չի տալիս պետությունների կենտրոնանալ վիրուսով պայմանավորված հիմնական խնդիրների լուծման վրա»:

Արման Թաթոյանը վստահեցրեց, որ դիտարկումները լինելու են շարունակական: «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան և անկախ պաշտոնատար անձ, ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ զինծառողների իրավունքների շարունակական պաշտպանությանը և քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և ամենակարևորն է՝ միջազգային հանրությանը և աշխարհին կարողանանք ցույց տալ եղելությունը՝ հստակ փաստագրված պրոֆեսիոնալ աշխատանքների հիման վրա»,-ընդգծեց Արման Թաթոյանը: 



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 155 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահ...
Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահ...

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62