Տավուշ տեքստիլի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան

Առաջին օրվա հրետանային գնդակոծությունները Մովսես գյուղի անմիջական հարևանությամբ էր, ինչն ակնհայտ վտանգ էր քաղաքացիական բնակչության կյանքի համար։ Այս մասին այսօր բրիֆինգի ընթացքում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը։

«Հուլիսի 12-ից սկսած ժամը 23-ից, երբ ակտիվ հրետանակոծումներ սկսվեցին Տավուշի մարզի ուղղությամբ, մեր աշխատակազմը ստացավ բողոքներ և ահազանգեր, քանի որ մենք սերտ կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ և  կապ ենք պահպանում պաշտպանույան նախարարության հետ: Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն է ստեղծվել, որը թույլ է տալիս արագ օպերատիվ կապ հաստատել, քանի որ մեր աշխատանքների առաջնային ուղղություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը»,- նշեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշեց, որ հուլիսի 13,14-ին, երբ հրետակոծվում էին Բերդ, Չինարի, Այգեպար և այլ գյուղեր, արագ այց է եղել ՄԻՊ-ի կողմից: Նրա խոսքով՝ այդ այցելությունները բացառապես իրավապաշտպան սկզբունքներով են եղել և ուղղված են եղել բնակչության իրավունքների և խնդիրների արձանագրմանը»:

«Քննարկում է եղել Տավուշի մարզպետի հետ, այցելել ենք նախևառաջ  Բերդ քաղաք, քանի որ հրետակոծվել էր Տավուշ տեքստիլի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ: Սա խիստ դատապարտելի է, քանի որ Տավուշ տեսքտիլը արտադրում է դիմակներ և կորոնավիրուսի պայմաններում բնականաբար միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին է խոսքը գնում»,- նշեց նա:

Ըստ նրա՝ դա հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ կա առողջապահական նպատակներով դիմակներ արտադրող ընկերություն: «Հրետանակոծությունները իրականացվել են ցերեկային ժամին, այդ ժամին եղել են աշխատողներ, այսինքն խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մասին»,- նշել է նա։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 161 | Վարկանիշ: 0.0/0
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...
Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել ...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62