Ալիևը սրտնեղել է. մի քանի հազարանոց ցույցի ֆոնին կռվի մեկնել ցանկացել են ընդամենը 150-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում բողոքել է, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը։ 

«Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն,- ասել է Ալիևը։ -Այսօր առավոտյան ես զրուցեցի զորահավաքի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին դիմել ծառայության տարածքային բաժիններ` կռվելու գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այս թվերը, թող բոլորը լսեն և վերլուծեն: Նա ասաց` մոտ 150 մարդ: Եվ քանի՞ հոգի կար երեկ Շեհիդների պուրակում: Հազարավոր։ Դիմողների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ ովքեր երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն. «Թող նրանք թողնեն իրենց հասցեն, ցանկություն հայտնեն ծառայելու բանակում, և ճիշտ ժամանակին մենք կներգրավենք նրանց»: 

Նա սրտնեղել է, թե հետո ինչ-որ մեկը բղավելու է, քաղաքական կապիտալ է կուտակելու «Ղարաբաղ» կարգախոսի ներքո, և հետո ի՞նչ: «Սա է իրական իրավիճակը: Ես ուզում եմ նորից ասել, որ այսօր մոբիլիզացման կարիք չկա: Անհրաժեշտության դեպքում մենք ունենք համապատասխան կառույց, կա Պաշտպանության նախարարություն: Մենք գիտենք, թե ինչ անել, երբ անել, ինչքան կենդանի ուժ է պետք, որպեսզի խնդիրները լուծենք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրենից փողոցային հերոս կառուցել, ապա դա վատ միջոց է»,- ասել է Ալիևը։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 315 | Վարկանիշ: 0.0/0
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...

Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահա...
Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահա...

Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...
Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...

«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...
«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...

Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի ք...
Սիսիանի ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի ք...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62