ՏԵՍԱՆՅՈՒԹ. Haqqin.az-ն աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Infocheck.am հարթակը, այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։

Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ այն արվել է Աֆղանստանում։ Կից ներկայացնում ենք ապատեղեկատվություն տարածող կայքի տարածած տեսանյութը, ինչպես նաև բնօրինակ տարբերակը։ Haqqin.az` հուլիս 2020

Բնօրինակ՝ դեկտեմբեր 2019

Նույնը նաև տարածվել է 2019  թվականի նոյեմբերին В Контакте սոցիալական ցանցում։

Բացի դրանից, միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին, որը ևս բացահայտ կեղծիք է: Հայկական զինված ուժերում հուլիսի 12-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով գրանցվել է 4 մահ, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով, իսկ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 107 | Վարկանիշ: 0.0/0
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...

Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղե...
Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղե...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...
Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...

Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...
Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62