Ձեռնարկվում են միջոցներ Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից ՀՀ վերադարձնելու ուղղությամբ.ԱԱԾ

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պարզվել է՝ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

«Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 1371 | Վարկանիշ: 5.0/1
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...
Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...

Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...
Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...

Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...
Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62