Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից. հայտնի է նոր նախարարի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով՝ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է Ալիեւի պաշտոնական կայքը:

Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից: Նա հայտարարել էր, թե Մամեդյարովին չի հաջողվում միջազգային կառույցներին պատշաճ կերպով զեկուցել իրավիճակը: Դժգոհելով Մամեդյարովի՝ հուլիսի 12-ից աշխատանքի չներկայանալու փաստից՝ Ալիեւը խոսել էր նաեւ հայկական կողմի հետ վերջինիս ունեցած բանակցությունների մասին: Ալիեւի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության մասին բանակցելու փոխարեն Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցելու մասին:

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը: Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը, ես արձագանք չեմ լսել, Ադրբեջանի ժողովուրդը՝ նույնպես, միայն ես եմ խոսում, այնինչ դա ԱԳՆ-ի գործն էր, ո՞ւր էր ԱԳՆ-ն»,- ասել էր նա:

Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 16 տարի՝ 2004 թվականից:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արման_Վարդանյան (16.07.2020)
Դիտումներ: 84 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային
Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62