Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել

Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի մանկապարտեզի ընդհանուր խմբասենյակը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Առաքելյանը՝ նշելով, որ այդ պահին ներսում ոչ ոք չի եղել:

Այգեպարի մանկապարտեզը երեք տարի առաջ՝ 2017 թվականին էր վերանորոգվել «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ունի 20 սան, դեռ 8 երեխա էլ պիտի ընդունվեր: Այս օրերին, սակայն, ինչպես տնօրենը նշեց, պարտեզը չի աշխատել. «Գյուղում էլ հիմա երեխաներ գրեթե չկան, ծնողները հիմնականում տարել են, ով կարողացել է, հեռացրել է գյուղից, որքանով տեղյակ եմ, հիմնականում տղամարդիկ են, մեծահասակներ, կանայք»,- ասաց Առաքելյանը:

Վերջինս նշեց, որ ինքն էլ դեռ գյուղում չէ եւ վնասները անձամբ չի տեսել, սակայն, ըստ նրա, դրանք ուսումնասիրելու հնարավորություն այս պահին դեռ չկա. «Բավականին լարված իրավիճակ է, ոչ մեկն էլ հնարավորություն չունի՝ գնալու, ծախսերը գնահատելու: Ամեն պահի սպասում ենք, որ կարող է էլի ինչ-որ բան լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ վաղ է նաեւ վերանորոգման հնարավորությունների մասին խոսել. «Ընդհանուր գյուղի ճակատագիրը չգիտենք, էլ պարտեզի մասին ի՞նչ խոսեմ ես հիմա, մինչեւ չիմանանք՝ ինչ է կատարվում, հետագան ինչ կլինի, չենք կարող ասել»:

Առաքելյանի տեղեկություններով՝ գյուղում ընդհանուր առմամբ այս պահին հանգիստ է:

Հիշեցնենք՝ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում դիվերսիոն ներթափանցման փորձ են արել, որը կանխել են հայկական ստորաբաժանումները: Թեժ մարտերից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ավելի ուշ՝ Ժամը 05:20-ին, դարձյալ սկսել է հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Հարվածի տակ է առնվել նաեւ Այգեպարի մանկապարտեզը:

Մանկապարտեզը՝ մեկ շաբաթ առաջ՝ հրետակոծությունից առաջ

Մանկապարտեզը՝ այսօր՝ հրետակոծությունից հետո



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արման_Վարդանյան (16.07.2020)
Դիտումներ: 75 | Վարկանիշ: 0.0/0
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո․ վարչապետ...

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...

Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62