Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում. ՀԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքները կհասցվեն միջազգային հանրությանը

Ժնևյան կոնվենցիաներին կից արձանագրությունը, ինչպես նաև ընդհանուր մարդասիրական իրավունքն արգելում է հարձակումները վտանգավոր ուժեր պարունակող շինությունների, մասնավորապես ատոմակայանների վրա: Ադրբեջանի՝  Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալից հայտարարությունները բոլոր հնարավոր եղանակներով կհասցվեն միջազգային հանրությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներին:

«Ժնևյան կոնվենցիաներին կից առաջին լրացուցիչ արձանագրությունը և ընդհանուր միջազգային մարդասիրական իրավունքն արգելում են հարձակումներն այն շինությունների, հաստատությունների, կառույցների վրա, որոնք վտանգավոր ուժեր են պարունակում: Դրանց թվին են դասվում մասնավորապես ատոմակայանները: Նման կարգի հարձակումները դիտարկվում են որպես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լուրջ խախտումներ և դիտարկվում են որպես ռազմական հանցագործություններ»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ պետք է այս կարգի հայտարարությունները հասցնել միջազգային հանրությանը՝ տարբեր և բոլոր հնարավոր եղանակներով, և ըստ էության նաև Կարմիր Խաչի միջազգաին կոմիտեի միջոցով, որը թեև գործում է կոնֆիդենցիալ եղանակով, բայց այդուհանդերձ տեղեկացնել, որ նման կարգի հայտարարությունները կարող են լրջագույն վտանգ սպառնալ խաղաղությանը և միջազգային անվտանգությանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 95 | Վարկանիշ: 0.0/0
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պա...
Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պա...

Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...
Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավո...
Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավո...

Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...
Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...

«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62