Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:  «Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում»,-նշում է Եղոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա՝ 2019-ի սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 77 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...

Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...
Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...

Համլետ Մկրտչյան. «Եթե մեր ազգային միասնությունը խա...
Համլետ Մկրտչյան. «Եթե մեր ազգային միասնությունը խա...

ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...
ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դ...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62