Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածլ, և առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն: «Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հիշեցրեց, որ կեսօրից հետո ըստ էության ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հարվածներից մեկից վիրավորում է ստացել  քաղաքացիական անձ: Դրանից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները՝ մեքենայով: Մյուս հարվածը հասել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 115 | Վարկանիշ: 0.0/0
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...
Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...
200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...

Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62