Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, «Ինտագրամ»-ի իր էջի կոչ  արել դիմել  սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։

«Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում  նա մասնավորապես գրել է. «Չնայած շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի համաշխարհային զինադադարի կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, ե հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»:

Նա նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին․ ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի,  օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կյանքի կորուստը: Ես իմ հայրենակիցների կողքին  եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են»,-գրել է Քարդաշյանը:

Նա հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել  իրավիճակը:

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Սեռի_Վլադի (17.07.2020)
Դիտումներ: 311 | Վարկանիշ: 0.0/0
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...
Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62