Դարերի ընթացքում պետք էր հասկանալ արդեն, որ հայերի հետ ուժի լեզվով խոսել չի հաջողվի. Թինա Կանդելակի

Հաղորդավար, պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է հայ-ադրեբաջանական սահմանին ստեղծված իրավիճակին՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրելով.

«Իմ մեջ, ինչպես հայտնի է, նաեւ հայի արյուն է հոսում: Ինձ համար միեւնույն չէ Հայաստանի ու նրա ժողովրդի ճակատագիրը: Մի ժողովրդի, որին բաժին են հասել ահռելի քանակությամբ փորձություններ, ներառյալ՝ Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանությունը: Հայ-ադրբեջանական սահմանի ներկա բախումներում կրկին զոհվում են մարդիկ: Հրետակոծություններ, դիվերսիաներ, կրակահերթեր՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Բաքվում ցույցեր են ընթանում՝ պատերազմ սկսելու համար: Պատերազմի՛ համար: 

Այստեղ կարծես թե ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչինչ չի սվորեցնում, բայց դա ամենեւին էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայերի կամքը չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ իր գոյությունը եղել է վտանգի տակ: Չի կոտրվի նաեւ հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունը պետք է անհապաղ դադարեցնել: Դարերի ընթացքում պետք էր արդեն գիտակցել, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել չի հաջողվի:

Յուրաքանչյուր մարդ, ում արյան մեջ գոնե փոքր-ինչ հայի արյուն կա, կկանգնի մեծ եւ ոչ դյուրին պատմություն ունեցող այդ ժողովրդի պաշտպանության կողքին, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմից է»:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (17.07.2020)
Դիտումներ: 219 | Վարկանիշ: 0.0/0
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...
Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայ...
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայ...

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...
Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62