ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը սպառնալիք է քաղաքացիական բնակչությանը. Ժոզեֆ Սիգելե

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն:

«Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում»,-նշվել է հայտարարության մեջ։

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։

«Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետանակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների»,-ասված է հայտարարության մեջ:  

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը կշարունակի մանրամասն հետևել իրավիճակին՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ օմբուդսմենների միջնորդական առաքելությունն իրենց երկրների քաղաքական որոշումներ կայացնողների հետ այս դժվար իրավիճակում պետք է ունենա երկու երկրների քաղաքացիական բնակչություններին պաշտպանելու և մարդու իրավունքների իրացման տեսանկյունից գործելու շարունակական նպատակներ:

Արձագանքելով հայտարարությանը՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք» սոցիալական  ցանցի իր էջում նշել է, որ, որպես Մարդու իրավունքների պաշտպան, իր երախտագիտությունն է հայտնում Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքների արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արման_Վարդանյան (17.07.2020)
Դիտումներ: 132 | Վարկանիշ: 0.0/0
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...
Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...
Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...

Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...
Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...

ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...

Կյանքը միավորված համայնքներում. Մեղրի
Կյանքը միավորված համայնքներում. Մեղրի

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62