Ադրբեջանն ամեն ինչ է, բայց ոչ ժողովրդավարություն. Սերժ Թանկյան

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որին կից գրառում է կատարել:

«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է, որը ժառանգել է իշխանությունը հորից՝ Հեյդարից, և իր կնոջը դարձրել է երկրի փոխնախագահ»,-նշել է Թանկյանը: Նա գրել է, որ Ադրբեջանն ամեն ինչ է, բայց ոչ ժողովրդավարություն:

Ըստ Սերժ Թանկյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները չունեն ճիշտ ղեկավար:

«Ժամանակն է, որ Ադրբեջանում ևս խաղաղ հեղափոխության լինի, այնպիսին, ինչպիսին 2018-ին թավշյա հեղափոխությունն էր Հայաստանում»,-ընդգծել է System of a down խմբի մեներգիչն ու հույս հայտնել, որ այդ դեպքում, գուցե, Ադրբեջանը ողջախոհ ղեկավար ունենա, ինչն էլ, գուցե, խաղաղության բերի:

 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արման_Վարդանյան (17.07.2020)
Դիտումներ: 101 | Վարկանիշ: 0.0/0
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքնե...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...
Տեղ համայնքում երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ֊ի...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...
«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62