Գերագույն ռադայի պատգամավորը խստորեն քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան խստորեն քննադատել է իրենց ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով, այդպիսի «դիվանագիտական» գործունեությունը բերում է անառողջ արդյունքների:

«Միակողմանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի կոնֆլիկտի հետ, մասնագիտական անպիտանիության ցուցիչ է, պարոնայք: Եվ եթե պարոն Բոդնարի թեթևամտության հետ կապված պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, ապա ընդհանուր ձեր աշխատանքի գնահատականը թող տա միջազգային դիվանագիտական հանրությունը: Ես պարզապես հիշեցնեմ, որ նման թեզեր վերը նշված կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հարթակում հայտնում է միայն Թուրքիան: Միգուցե դուք չունեք որակավորված մասնագետներ, միգուցե օգնություն է անհրաժեշտ, կամ մասնագիտական գրքեր արժե նվիրել: Դուք տեղեկացրեք, պատգամավորական թևը կօգնի»,-հայտարարել է Վոլոդինան: 

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր արել՝ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, թեպետ սադրիչ գործողություները նախաձեռնել է Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածքից դուրս: 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արման_Վարդանյան (17.07.2020)
Դիտումներ: 155 | Վարկանիշ: 0.0/0
Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...
Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Ժամը՝ 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...
«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...

Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...
Փաշինյան. Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են ...

Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...
Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...

1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ
1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62