Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսի զոհերն ավելացել են երկուսով՝ մահվան ելքով ընդհանուր թիվը հասցնելով 14-ի: Չինաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 508 նոր դեպք: Կորոնավիրուսի վարակով ախտահարված է 77 658 մարդ: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մահացել է 2663 մարդ: Հարավային Կորեայում արձանագրվել է վարակման 60 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 893-ի: Միաժամանակ հայտնի է, որ Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակված չորրորդ հիվանդը մահացել է Ճապոնիայում: Մահացածը 80 տարեկան էր: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից խնդրել է 2.5 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի արագ տարածումը կանխարգելելու և ախտի դեմ պայքարելու համար: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսը Միացյալ Նահանգներում վերահսկվում է: Աղբյուրը՝ https://www.1lurer.am/ | |
| |
Դիտումներ: 383 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|